Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգան դատարան. «Ժողովուրդ»

15 Մայիս, 2019 09:03
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը կգան դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է աննախադեպ իրավիճակում: Արցախի ներկա ու նախկին նախագահները` Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան` երաշխավորելով, որ «կալանավորումը դադարեցնելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմնին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք»:
Սա, թերևս, աննախադեպ իրավիճակ է, քանի որ ԼՂ նախկին ու ներկա իշխանությունները նախկինում երբևէ չէին փորձել նման քայլի գնալ:

Ա.Ղուկասյանն ու Բ. Սահակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջին իսկ դատական նիստին կներկայանան դատարան` անձամբ պնդելու երաշխավորությունը:

Հետաքրքիրն այն է, որ սա Ա. Ղուկասյանի ու Բ. Սահակյանի` Քոչարյանին ազատ արձակելուն ուղղված առաջին դիմումը չէ. մայիսյան եռատոնից առաջ էլ նրանք դիմել էին դատախազություն` խնդրելով թույլ տալ Քոչարյանին այդ օրը ներկա գտնվել Ստեփանակերտում անցկացվելիք տոնակատարությունների

Դատախազությունն էլ, մեկնաբանելով, որ այդ խնդրի լուծումն իր իրավասության սահմաններում չէ, ըստ էության, գերադասեց լղոզել հարցը, իսկ Քոչարյանը մնաց անազատության մեջ: Այն ժամանակ Ղարաբաղի նախկին ու ներկա նախագահների պահվածքը մեկնաբանվեց որպես գործընկերության սկզբունքի դրսևորում, երբ ցանկանում էին մայիսյան տոներին իրենց կողքին տեսնել նաև Արցախի նախկին նախագահ Քոչարյանին: Բայց երեկվա դիմումը նշանակում է, որ նրանք գնում են ՀՀ իշխանությունների հետ առճակատման ճանապարհով: Համենայնդեպս, շատ-շատերի կողմից կատարվածն այդպես է ընկալվում` հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջին ասուլիսում հնչեցրած գնահատականները. «Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն… Եթե նրանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված արարքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, չափազանց սխալվում են: Քոչարյանին մեղսագրվող արարքը շատ ավելի ծանր է»:

Ինչևէ, հիմա որոշում կայացնելու հերթը դատարանինն է. կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը պետք է որոշի, թե ինչպես վարվի այս հարցում: ՈՒ նկատենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի համար այս առումով այնքան էլ հաճելի իրավիճակ չի ստեղծվել: Բայց ինչ էլ լինի, ՀՀ ներքին խնդիրները չպետք է որևէ կերպ ազդեցություն ունենան երկու հայկական պետությունների հարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին