Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազություն. «Ժողովուրդ»

15 Մայիս, 2019 08:47
Զարուհի Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ:

«Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եվ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա:

Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին