Կարևոր իրադարձություններ

Թել Ավիվում մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»-ի առաջին կիսաեզրափակիչը

14 Մայիս, 2019 23:36
Թել Ավիվում մեկնարկեց «Եվրատեսիլ 2019»-ի առաջին կիսաեզրափակիչը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 14-ին մեկնարկել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 17 երկրի ներկայացուցիչ:

Այս երեկո ելույթ կունենան Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները:

 

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում առանց կիսաեզրափակչի մասնակցելու. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, իսկ մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիր «հնգյակը»:

Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով ելույթ կունենա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի օրը, առաջին համարի ներքո:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին