Կարևոր իրադարձություններ

Այնթապ գյուղում՝ առվակի մեջ, մարդու գանգ է հայտնաբերվել

14 Մայիս, 2019 21:51
Այնթապ գյուղում՝ առվակի մեջ, մարդու գանգ է հայտնաբերվել

Ոոստիկանության Մասիսի բաժին այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 18:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 3-րդ փողոցում՝ առվակի մեջ, մարդու գանգ կա: Հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգ: Գանգը փաթեթավորվել եւ ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 

Լրահոս

Դիտել ավելին