Կարևոր իրադարձություններ

Երևանում վթարվել է թիվ 58 երթուղին սպասարկող Газель-ը

14 Մայիս, 2019 18:04
Երևանում  վթարվել է թիվ 58 երթուղին սպասարկող Газель-ը

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի և Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին