Կարևոր իրադարձություններ

Դատարանը ՍԴ անդամներին դատարան հրավիրելու միջնորդությունը մերժեց

14 Մայիս, 2019 17:39
Դատարանը ՍԴ անդամներին դատարան հրավիրելու միջնորդությունը մերժեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները դատարանում նիստի ընթացքում պնդեցին միջնորդությունը, որ դատարան պետք է հրավիրվեն ՍԴ նախկին նախագահն ու 2008-ին դատավոր եղած անդամներն ու հարցաքննվեն՝ պարզելու համար, թե ում նկատմամբ ու ինչ ձևով են ճնշումներ եղել։

Փաստաբան Ալումյանը պնդեց, կա մի իրավիճակ, երբ մեղադրանքի մեջ հստակ չկա, թե կոնկրետ ում նկատմամբ է ճնշում գործադրվել։

«ՍԴ այն ժամանակվա անդամներից հարցաքննվել են ընդամեnը երկուսը, և երկուսն էլ չեն հաստատել իրենց նկատմամբ ճնշումները։ Մենք այս կերպ ուզում ենք վիճարկել հիմնավոր կասկածը, քանի որ ուրիշ հնարավորություն չունենք։ Կամ թող դատախազները հայտարարեն այդ մասով հիմնարար  կասկածը բացակայում է, կամ եթե չեն ասում, այդ մարդկանց հրավիրեք դատարան և հարցաքննեք»,-ասաց Ալումյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, նշվեց, որ դատարանը պարտավոր չէ վկաներ հարցաքննել այն փուլում, որում հիմա դատական նիստ է վարվում։

Դատավորն ասաց, այս փուլում նման որոշմամբ չի խախտվում պաշտպանների իրավունքի իրացումը, հետագայում էլ այդ հնարավորությունն ընձեռվելու է։

«Ես առարկում եմ դատարանի որոշմանը։ Ես համոզված եմ, որ դատարանն այդ որոշմամբ կաշկանդված է վկաներով, մասնավորապես Գագիկ Հարությունյանի անձով»,-արձագանքեց Հայկ Ալումյանը:

Ի պատասխան Դավիթ Գրիգորյանն ասաց, որ դատավորը որևէ մեկից կախված չէ։

 

Լրահոս

Դիտել ավելին