Կարևոր իրադարձություններ

Փոմպեոն ընդգծել է ՌԴ-ի հետ հարաբերություններում զարգացման ուղիներ գտնելու անհրաժեշտությունը

14 Մայիս, 2019 16:06
Փոմպեոն ընդգծել է ՌԴ-ի հետ հարաբերություններում զարգացման ուղիներ գտնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմպեոն Սոչիում Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ բանակցություններում քննարկվելու են լայն շրջանակի հարցեր, ընդ որում՝ կողմերին անհրաժեշտ կլինի հետագա զարգացման ուղիներ գտնել նույնիսկ չնայած հնարավոր տարաձայնություններին:

«Ռուսաստանում իմ հանդիպումների ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր թեմաներ: Դրանցից մի քանիսի շուրջ մենք կարող ենք համաձայնության գալ, մյուսների շուրջ՝ չգալ համաձայնության: Բայց երբ դա վերաբերում է ազգային շահերին, մեր պարտականությունն է՝ գտնել հետագա զարգացման ուղիներ»,- գրել է Փոմպեոն Twitter-ում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 14-ին Սոչիում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին