Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն մերժեց Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը. factor.am

14 Մայիս, 2019 15:22
ՀՔԾ-ն մերժեց Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը. factor.am

«Հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նա մանրամասնեց, որ քննիչի կողմից քրգործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պահանջով Գլխավոր դատախազություն դիմել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։ Դատախազությունը դիմումը հասցեագրել էր ՀՔԾ։

Նշենք նաև, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը իրավապահներին ուղղված դիմումում մեջբերել էր ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 


 

Լրահոս

Դիտել ավելին