Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. (լուսանկարներ)

16 Հոկտեմբեր, 2015 11:12
Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են 25-ամյա Նահապետ Հունանյանի վարած Volkswagen Golf մակնիշի 58 PT 555 համարանիշի և 31-ամյա Գառնիկ Սերգոյանի վարած Mercedes մակնիշի 51 ՏC 001 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

2 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հիվանդանոցի հերթապահ խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց, իսկ Գ. Սերգոյանին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին