Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

14 Մայիս, 2019 14:00
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին: Նախարարը ելույթ կունենա երկրորդ նիստի ընթացքում»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում Մայիսի 13-ին   Զոհրաբ    Մնացականյանը    մասնակցել    է    Արևելյան  գործընկերությաննախարարների հանդիպմանը:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետՄնացականյանը կմասնակցի նաև «Արևելյան գործընկերության 10-ամյակ   .   Քաղաքացիական   հասարակության տեսակետը» խորագրով քննարկմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին