Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը ոստիկանապետից բացատրություն է պահանջում

14 Մայիս, 2019 11:06
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը ոստիկանապետից բացատրություն է պահանջում

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը բացատրություն է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վալրի Օսիպյանից՝ Ռոբերտ Քոչարյանի գործով երեկվա դատավարության ժամանակ ոստիկանների անգործության ու միջադեպի պատճառով:

 «Որպես Մարտի 1 զոհի մայր,պահանջում եմ Ոստիկանապետից բացատրություն տալ այսօրվա ոստիկանների հանցավոր պահվածքի,և Քոչարյանական բանդայի անդամների պահանջները հլու հնազանդ կատարելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանի մայրը:

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստի ընթացքում Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացնում դատարանի դիմաց: Նրա մոտ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառներ  էին, որը նրա ձեռքից վերցրել էին եւ պատռել, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին:

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նաեւ թույլ չէին տվել Ստյոպա և Սեդա Սաֆարյաններին  մուտք գործել դատարանի շենք:

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ կա բերման ենթարկված 4 անձ:

 

Լրահոս

Դիտել ավելին