Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

14 Մայիս, 2019 11:05
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում կարճ զրույց են ունեցել

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշել է Հայաստանի վարչապետը։

Հարցին՝ այսօր խոսե՞լ է Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն արձագանքել է. - «Այո, կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»:

Հարցին էլ՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանել է. - «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին