Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի եղբոր գործը կքննի նրանց հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը. «Ժողովուրդ»

14 Մայիս, 2019 08:42
Սերժ Սարգսյանի եղբոր գործը կքննի նրանց հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբայրը` Լյովա Սարգսյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացրել՝ բողոքարկելով հանձնաժողովի` իրեն վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 9-ի որոշումը:

Ու զարմանալի զուգադիպությամբ այդ գործը քննելու է նրանց ընտանիքի հետ սերտ հարաբերություններ ունեցող դատավորը: Խոսքը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիշա Հարությունյանի դստեր՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է: Հենց նրան է մակագրվել Ս. Սարգսյանի եղբոր գործը:

Ի դեպ, Անի Հարությունյանը ԴԱՀԿ նախկին պետ, այժմ մեղադրյալ Միհրան Պողոսյանի քեռու դուստրն է: Հետաքրքիր է՝ Անի Հարությունյանը, ում բաժին է հասել քրեական գործը, ինքնաբացարկ կհայտնի արդյոք՝ հաշվի առնելով հայցվորի ու իրենց ընտանիքի հարաբերությունները, թե կգերադասի շրջանցել օրենքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին