Կարևոր իրադարձություններ

Հանկարծ նենց չանեք, որ իվենթ բացենք ու մի քանի հազար հոգով գանք հասնենք դատարան ու գոռանք «Ռոբիկ մարդասպան». Հրապարակախոս

14 Մայիս, 2019 00:25
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
Հանկարծ նենց չանեք, որ իվենթ բացենք ու մի քանի հազար հոգով գանք հասնենք դատարան ու գոռանք «Ռոբիկ մարդասպան». Հրապարակախոս

Հրապարակախոս, վերլուծաբան Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Քոչարյանական ագրեսիվ, մարդ ծեծող ու հայհոյող երիտթևին հորդորում եմ զսպվածություն ու խոհեմություն դրսևորել։ Էս էն թվերը չի, որ «Պրիվետ Ռոբ» արտահայտության համար զուգարանում ծեծելով մարդ սպանեք։ 
Հանկարծ նենց չանեք, որ իվենթ բացենք ու մի քանի հազար հոգով գանք հասնենք դատարան ու գոռանք «Ռոբիկ մարդասպան»։ Էդ դեպքում վստահաբար դատարանի անկյուններում հանգիստ նստելու եք տեղներդ։ 
Սիրելի ոստիկաններ, առաջ մեզ պառկացնում էիք ասֆալտին ու տշելով լցնում բաժինները, իսկ հիմա ի՞նչ ա պատահել, չե՞ք կարողանում օրինականություն ապահովել։ Պարոն Օսիպյան մեկ-մեկ բզեք Ձեր ենթականերին, ծառայության ընթացքում աչքները կպնում ա։
»

 

Լրահոս

Դիտել ավելին