Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի դերասանուհին մրցանակաբաշխությանն աղբից պատրաստված հագուստով է ներկայացել

13 Մայիս, 2019 23:26
Բրիտանացի դերասանուհին մրցանակաբաշխությանն աղբից պատրաստված հագուստով է ներկայացել

Բրիտանացի դերասանուհի Դեյզի Մեյ Կուպերը կարմիր գորգին աղբից պատրաստված զգեստով է հայտնվել, գրում է Metro հարթակը:

«Այս երկիրը» (This Country) ֆիլմից հայտնի դերասանուհին BAFTA մրցանակի հանձնման արարողությանը ներկայացել է սև, աղբի տոպրակ հիշեցնող զգեստով, որի փեշին կենցաղային թափոններ են ամրացված եղել:

Երեսուներեքամյա դերասանուհու կերպարն ամբողջացրել է աղբամանի մետաղե կափարիչ հիշեցնող գլխարկը՝ աղավնու պատկերով, ինչպես նաև աղբամանի նմանվող պայուսակը:

Հայտնի է, որ դերասանուհու զգեստը պատրաստել են նրա մայրն ու երկու ընկերուհիները, իսկ «նորմալ» զգեստի գումարը Կուպերը բարեգործության է հատկացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին