Կարևոր իրադարձություններ

Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինչ բամբասանք լսել են, գրել են. Մանվել Գրիգորյան

13 Մայիս, 2019 22:48
Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ինչ բամբասանք լսել են, գրել են. Մանվել Գրիգորյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր մեկնարկեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և  նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությանը վերաբերող տվյալները։

Մեղադրողները ներկայացրին ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքի եզրափակիչ մասը, ինչից հետո ամբաստանյալները հայտնեցին իրենց դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:

 

Մանվել Գրիգորյանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում.«Ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Ինչ բամբասանք լսել են, գրել են: Յոթ տեղակալ ունեմ, ասում են՝ Նազիկ Ամիրյանն է օգնել, Նազիկ Ամիրյանն ի՞նչ կապ ունի»:

Նազիկ Ամիրյանը ևս չընդունեց մեղադրանքը և ասաց. «Մտածածին է»:

Այնուհետև ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի Մանվել Գրիգորյանը տեղափոխվի հիվանդանոց՝ ինսուլինի չափաբաժին ստանալու համար: Նրանք միջնորդեցին դատական նիստը հետաձգել, որը բավարարվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր երեքշաբթի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին