Կարևոր իրադարձություններ

Արհեստական օրակարգեր ու թեմաներ. «Փաստ»

14 Մայիս, 2019 08:35
Արհեստական օրակարգեր ու թեմաներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան հակամարտության թեմայով իրադարձությունները, կարծես թե, միտում ունեն նոր հուն տեղափոխվելու: Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանն ավելացրել է ջանքերը՝ ինչպես սահմանին, այնպես էլ դիվանագիտական ճակատում Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու իմաստով: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թեմաներով արհեստական խնդիրներ սրելը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ ներսում դեռևս լիքը խնդիրներ ու անելիքներ կան, և ինքը շատ զբաղված է դրանցով, իսկ արտաքին հարցերին՝ ՀՀԵՄ, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստան, ՀՀ-ՌԴ, Արցախի հարցով բանակցություններ, կկարողանա զբաղվել միայն այս ներքին հարցերը կարգավորելուց հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին