Կարևոր իրադարձություններ

Լևոն Յոլյանի դրամական միջոցները նվազել են. «Փաստ»

14 Մայիս, 2019 08:15
Լևոն Յոլյանի դրամական միջոցները նվազել են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Լևոն Յոլյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հայտարարագրում նշվել են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:

Ըստ հայտարարագրի՝ 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 11 000 ԱՄՆ դոլար և 7 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հարկային տարվա վերջում 11 000 ԱՄՆ դոլարն այլևս առկա չի եղել: Իսկ 7 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 17 893 95 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից 10 393 958 ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները ենթաբաժնում էլ նշվել է ստացած 7 500 000 ՀՀ դրամ եկամտի մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին