Կարևոր իրադարձություններ

Ար­մեն Աշո­տյա­նի գաղտ­նի այցելել է խորհրդարան. «Փաստ»

14 Մայիս, 2019 07:40
Ար­մեն Աշո­տյա­նի գաղտ­նի այցելել է խորհրդարան.  «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ ԱԺ-ում է եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ ականատեսների, նա շտապել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակ: Հատկանշականն այն է, որ հանդիպումից հետո Աշոտյանն արագ հեռացել է խորհրդարանից: Թե ինչ խնդիրներ են քննարկել Միրզոյանն ու Աշոտյանը, դժվար է ասել: Դժվար է նաև ասել, թե ում նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այցը կայացել է խիստ գաղտնիության պայմաններում, և առ այսօր ո՛չ Աշոտյանը, ո՛չ Միրզոյանն այս հանդիպման մասին չեն բարձրաձայնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին