Կարևոր իրադարձություններ

Թեհրանում ուսանողները գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիա են իրականացրել

13 Մայիս, 2019 22:03
Թեհրանում ուսանողները գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ բողոքի ակցիա են իրականացրել

Թեհրանի համալսարանի հարյուրավոր ուսանողներ երկրում պարտադիր հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել, գրում է New York Times-ը:

Ուսանողները «մենք ընտրության իրավունք ունենք» և «մահը գերադասելի է ստորացումից» գրություններով պաստառներ են ծածանել:

Չնայած անվտանգության ուժերի կողմից ձեռք առնված միջոցների՝ բարեփոխումների կողմնակից և պահպանողական ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել: Պահպանողական ուսանողները փորձել են խանգարել ակցիայի իրականացմանը՝ կոչ անելով մասնակիցներին լքել համալսարանը:

Հայտնի է, որ Իրանում օրենքը պարտադրում է բոլոր կանանց հանրության առաջ գլխաշոր կրել: Օրենքը խախտողներին 2 ամսվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում:

 

Լրահոս

Դիտել ավելին