Կարևոր իրադարձություններ

Ահազանգ է եղել, որ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում ռումբ կա. ըստ ԱԻՆ-ի՝ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

13 Մայիս, 2019 19:45
Ահազանգ է եղել, որ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում ռումբ կա. ըստ ԱԻՆ-ի՝ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Մայիսի 13-ին՝ ժամը 17:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

 

Լրահոս

Դիտել ավելին