Կարևոր իրադարձություններ

Արփինե Հովհաննիսյանի կողմից սա ակամա խոստովանություն էր այն մասին, որ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը նպատակ ուներ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Հայկ Արամյան

13 Մայիս, 2019 17:54
Արփինե Հովհաննիսյանի կողմից սա ակամա խոստովանություն էր այն մասին, որ հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքը նպատակ ուներ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Հայկ Արամյան

Aravot.am-ը գրում է.

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախորդ տարի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի ընդունմանը և դրանից հետո ծավալված իրադարձություններին։

Ինչպես հիշում եք, նույն օրը՝ հոկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր մարդիկ շատ արագ հավաքվեցին Ազգային ժողովի մոտ և իրենց բողոքը արտահայտեցին ընդունված օրենքի դեմ։

Հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքով նախատեսվում էր վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարել ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի, սպառնալիքի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին։

Արփինե Հովհաննիսյանի գրառման առիթը Սահմանադրական դատարանի որոշումն էր այն մասին, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին