Կարևոր իրադարձություններ

Հայկ Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հնարավոր բարձրացումն օրինաչափ է համարում

13 Մայիս, 2019 17:45
Հայկ Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հնարավոր բարձրացումն օրինաչափ է համարում

Երևանի քաղաքապետարանի միջազգային գործընկերները կֆինանսավորեն քաղաքապետարանի աշխատակիցների անգլերեն լեզվի ուսուցման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ համայնքային ծառայողները պետք է  տիրապետեն օտար լեզուների: 

Անդրադառնալով քաղաքապետարանի 1771 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությանը, Սարգսյանն ասաց, որ աշխատավարձերի բարձրացումը օրինաչափ է  համարում`նոր մարտահրավերների պարագայում: «Դժվար է 110 հազար դրամ աշխատավարձ ստացող  աշխատակցից պահանջել այն գիտելիքների որակը և աշխատանքի այն ծավալը, որն այսօր անհրաժեշտ է մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար»,-հավելեց նա:

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցն ընդգրկվել էր ավագանու՝ վերջերս կայացած արտահերթ նիստի օրակարգում, սակայն բուռն քննադատությունների պատճառով հարցը հանվեց օրակարգից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ հարցին կվերադառնան մանրամասն քննարկումներից հետո կոնսենսուսի պարագայում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին