Կարևոր իրադարձություններ

Միլիարդավոր դրամներ են ներդրվում, սակայն ոռոգման համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է. ի՞նչ լուծումներ է առաջարկում ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող նոր ծրագիրը

25 Մայիս, 2019 17:25
Միլիարդավոր դրամներ են ներդրվում, սակայն ոռոգման համակարգը ծայրահեղ ծանր վիճակում է. ի՞նչ լուծումներ է առաջարկում ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող նոր ծրագիրը
Ոռոգման համակարգի առողջացման նպատակների համար ամեն տարի ծախսվում են տասնյակ միլիարդավոր դրամներ, սակայն ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում. կորուստներն ավելանում են, սակագները բարձրանում, ոռոգման ջրի դեֆիցիտը՝ գնալով խորանում:
 
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և «ԱԼՏ» հեռուստաընկերությունը Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում մեկնարկել են «Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որը կնպաստի ոռոգման համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն։
 
 
«ԱԼՏ» հեռուստաընկերության ղեկավար Խաչիկ Դանիելյանը նշում է, որ ամբողջ գումարը գնացել է էլեկտրևանէներգիայի ծախսերի վրա, ՋՕ-երի բանկային տոկոսներն են փակվել, և ոչ մի լումա չի ծախսվել վերանորոգելու և կառուցելու նպատակով:
 
«Վերջին տարիներին զգացնել է տվել ՋՕ-րի անարդյունավետ աշխատելաոճը: ՋՕ-րի գանձման տոկոսներն անգամ չեն հասնում 32-ի: Արմավիր ՋՕ-ն հավաքագրել է 29 տոկոս, իսկ Էջմիածին ՋՕ-ն 31 տոկոս: Սա նշանակում է, որ կոռուպցիոն համաձայնություններ կան ջրբաշխների և բնակիչների միջև, իսկ բնակիչը տեղյակ չէ»,- նշում է Խաչիկ Դանիելյանը:
Ոռոգման համակարգում առկա խնդիրնեը մասնավորապես զգացվում են համայնքներում: Վիճակը գնալով վատթարանում է, իսկ իրավասու կառույցները սայլը տեղից չեն շարժում:
 
«Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում» ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավարը տարբեր հանդիպումներ է ունեցել համայքների ղեկավարների, ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համակարգում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրաձայնելու և լուծման ուղիներ առաջարկելու նպատակով: 
 
 
Արդյունքում ոռոգման համակարգի առողջացմանն ուղղված միջոցները կծախսվեն նպատակային և արդյունավետ, ինչն էլ իր հերթին կմեղմի բնագավառի խնդիրները:
 

For the purpose of rehabilitating the irrigation system, tens of billions of dollars are spent every year, but the exact opposite is the process. losses are rising, tariffs rise, the irrigation water deficit goes deeper. Freedom of Information Center together with  "ALT" TV Company have launched a project called "Supervision and Publication of Irrigation System Rehabilitation activities" subgrant project, which is co-funded by the European Union. The project will help to make the irrigation system more efficient.

 Head of "ALT" TV Company Khachik Danielyan notes that the whole amount has gone to electricity costs, the bank interest rates of the WUs have been closed, and no money has been spent for repair and construction.

 "Over the past few years, the water users' ineffective work style has been felt. The percentage of charging does not reach 32. Armavir water users collected 29%, and Echmiadzin water users 31%. This means that there are corruption agreements between residents and residents, and the resident is not aware of it," notes Khachik Danielyan. The problem of the irrigation system is particularly felt in communities. The situation is getting worse, and the competent structures do not move the cart.

 The director of the subgrant project "Supervision and Publication of Irrigation System Rehabilitation activities" had various meetings with community leaders, representatives of water user companies to jointly address the problems in the system and propose solutions.

 As a result, the rehabilitation of the irrigation system will be spent purposefully and effectively, which in turn will alleviate the problems of the field.

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին