Կարևոր իրադարձություններ

«Վերելակների թեման շարունակում է մնալ օրակարգում»

13 Մայիս, 2019 17:27
Հեղինակ՝ Բաբկեն Պիպոյան
«Վերելակների թեման շարունակում է մնալ օրակարգում»

Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերելակների թեման շարունակում է մնալ օրակարգում։
«Երևանցին կօգնի, որ փոխենք վերելակները»՝ սա է քաղաքային իշխանություններից եկող հիմնական ազդակը։ Բայց հարց է առաջանում, թե ինչի հիման վրա է ձևավորվել այս ազդակը։ Ի՞նչ վերելակներ են տեղադրվելու, ինչպիսի՞ պայմանավորվածություններ կան, ի՞նչ չափորոշիչներ են սահմանվել վերելակի համար, գումարի ո՞ր մասն է վճարում համայնքը, որը՝ քաղաքացին, ինչպե՞ս է գոյանում քաղաքացու վճարելիքը և այդպես շարունակ։ Միայն այսպես կարելի է ի ցույց դնել, որ գտել են լավ մեխանիզմ և նաև աշխատում են՝ ոչ միայն խոսում։ Եթե այս ամենը բացակայում է, ուրեմն ասվածը ամենայն հավանականությամբ «լոլո» է, որը ծնվել է առանց լուրջ աշխատանքի»:

 

Լրահոս

Դիտել ավելին