Կարևոր իրադարձություններ

Երևանի դատախազությունը քաղաքապետարանի՝ կամազների ձեռք բերման գործարքում խախտում չի հայտնաբերել

13 Մայիս, 2019 15:46
Երևանի դատախազությունը քաղաքապետարանի՝ կամազների ձեռք բերման գործարքում խախտում չի հայտնաբերել

Երեւան դատախազությունից հայտնում են, որ Երեւան քաղաքի կարիքների համար ձնամաքրման եւ սանմաքրման աշխատանքների նպատակով 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաեւ 24 աղբատար մեքենաների գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվել են Երեւան քաղաքի դատախազությունում:

Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ուսումնասիրությամբ նշված գործընթացներում ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Սա՝ ի գիտություն հատկապես մեր այն գործընկերների, որոնք նշված գնումների գործընթացում ընթացակարգային խախտումների կամ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ են հայտնում», - ասված է նրա գրառման մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին