Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Մեկնարկել են ավտոճանապարհների նշագծման աշխատանքները

13 Մայիս, 2019 15:27
Մեկնարկել են ավտոճանապարհների նշագծման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են նշագծման աշխատանքները։

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը՝ Մեղրու ՃՇՇՁ ՍՊԸ-ի հետ համատեղ,  իրականացվող աշխատանքների շրջանակներում այս տարի Գեղարքունիքի և Սյունիքի  մարզերում փորձարկում է  ֆոսֆորային գնդիկներով նշագծումներ։
 
Ի տարբերություն նշագծման այլ նյութերի՝ ֆոսֆորային գնդիկներն ավելի ուժեղ անդրադարձում են ապահովում՝ գիշերային ժամերին առավել նկատելի դարձնելով նշագծումները։ 
 
Փորձարկումից հետո,  դրական արդյունքի դեպքում, նախատեսվում է աստիճանաբար  մինչև 2021թ. հանրապետության բոլոր ավտոճանապարհներին  իրականացնել նմանատիպ նշագծումներ: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին