Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

13 Մայիս, 2019 14:59
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ  մեկնարկել է  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը:

Դատական նիստերի դահլիճ  է բերվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Նիստին ներկա է  նաեւ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Մեղադրանքը պաշտպանելու են եկել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը, Կարեն Բիշարյանը:

Քոչարյանին նիստերի դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով ու «ազատություն» վանկարկումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին