Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ պատգամավորները չեն կարդացել Քոչարյանի գիրքը

13 Մայիս, 2019 13:31
ԲՀԿ պատգամավորները չեն կարդացել Քոչարյանի գիրքը

ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Վահե Էնֆիաջյանը չեն կարդացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը, որի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս։

 Տոնոյանը նշել է, որ եթե ժամանակ ունենում է, ցանկացած գիրք, հատկապես նոր տպագրված, հաճույքով կարդում է, սակայն նշված գիրքը Ժամանակի սղության պատճառով չի հասցրել կարդալ:

«Սակայն այնպես չէ, որ պլաններում չկան»,- եզրափակել է  Տոնոյանը։

Վահե Էնֆիաջյանն էլ հույս հայտնեց, որ ամռանն ազատ ժամանակ շատ կունենա և որոշ գրքեր կկարդա։


 

Լրահոս

Դիտել ավելին