Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ-ից՝ «Ժառանգություն», իսկ հիմա «գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Բաղդասարյանի մասին

13 Մայիս, 2019 13:21
ՕԵԿ-ից՝ «Ժառանգություն», իսկ հիմա «գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Բաղդասարյանի մասին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է մի քանի քաղաքական ճամբար փոխած Գագիկ Բաղդասարյանի քաղաքական ուղին, որն այժմ «գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին»:

«Իրեն ճանաչում եմ «Ժառանգությունից», նոր էր ՕԵԿ-ից տեղափոխվել, հետո «Ազատ դեմոկրատներ», հետո մեր հետ ավտոերթի էր մասնակցում և պայքարում էր Տարոն Մարգարյանի դեմ, հետո եկել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մտնելու համար հարցազրույցի, իսկ հիմա գոռում է ազատություն Ռոբերտ Քոչարյանին:

Ա՜-զա՜-տու՜-թյուն

Վստահեցնում եմ` կրկին սխալ հաշվարկ», - ասված է Սիմոնյանի ֆեյսբուքյան  գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին