Կարևոր իրադարձություններ

«ԲՀԿ օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա»

13 Մայիս, 2019 13:05
«ԲՀԿ օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի  ընթացքում   ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի շուրջ կազմված ալյանսին միանալու հարց չկա:

«ԲՀԿ-ն խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունն է, ունի իր քաղաքական օրակարգը և շարժվում է ըստ դրա: Որևէ այլ անձի կամ միավորման հարց ԲՀԿ-ում չի քննարկվում»:

Տոնոյանը անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ալյանսին և  կարծիք հայտնեց, որ դա բացառապես իրենց գործունեության դաշտն է.

«Մենք շարժվում ենք մեր օրակարգով, և որևէ մեկի հետ ալյանսի հարց չի քննարկվել: Մեր օրակարգում նման հարց չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին