Կարևոր իրադարձություններ

«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ

13 Մայիս, 2019 12:55
«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ

Fip.am կայքը գրում է.

«Փաստերի ստուգման հարթակը» կարողացել է պարզել, որ աղմկահարույց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարում է Հանրապետական կուսակցության հետ փոխկապակցված Արմեն Աբը:

Ի տարբերություն այլ էջերի, «Դուխով Հայաստան» էջում հաճախ են հանդիպում սադրիչ բնույթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալվել որպես թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ձևավորելու փորձ։ Էջը առավել ինտենսիվ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոաննիսյանի մասին:

Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաև կալանավորվեց:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին