Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար՝ Վայոց ձորում. վարորդը տեղում մահացել է

13 Մայիս, 2019 12:49
Խոշոր վթար՝ Վայոց ձորում. վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 04։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գոմք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գեղամ Մարգարյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 90 DO 044 համարանիշի ավտոմեքենայով Զառիթափ-Գոմք ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Զառիթափ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Մարգարյանը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մանրամասները կարդացեք սկզբանղբյուրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին