Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի կինը հյուրընկալել Է Արա Աբրահամյանին

13 Մայիս, 2019 12:28
Փաշինյանի կինը հյուրընկալել Է Արա Աբրահամյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուրընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

Ինչպես հայտնում են Հակոբյանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին:

Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները:

 

Լրահոս

Դիտել ավելին