Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում ծեծի են ենթարկել 30-ամյա հղի կնոջը. նա մահացել է. ՔԿ

13 Մայիս, 2019 12:19
Արարատի մարզում ծեծի են ենթարկել 30-ամյա հղի կնոջը. նա մահացել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արմավիրի մարզի՝ 26-ամյա բնակիչն Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ դիահերձման արդյունքներով պարզվել է, որ կինը հղի է եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին