Կարևոր իրադարձություններ

Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել Է «Եվրատեսիլ-2019»-ը

13 Մայիս, 2019 11:20
Թել Ավիվում պաշտոնապես մեկնարկել Է «Եվրատեսիլ-2019»-ը

Թել Ավիվում մայիսի 13-ին «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթն սկսվել Է քաղաքի կենտրոնում Գաբիմա թատրոնի մերձակա հրապարակում «նարնջագույն ուղեգորգով» 41 ազգային պատվիրակությունների մասնակցությամբ կայացած դեֆիլեով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրատեսիլ-2019»-ը պաշտոնապես մեկնարկեց «նարնջագույն ուղեգորգի» ավանդական արարողությամբ»,- իր կայքում նշում Է Kan հանրային հեռարձակման իսրայելական կորպորացիան, որը պատասխանատու Է ստուգատեսի համար:

Կիրակի Թել Ավիվի առափնյակի հարավային մասում՝ Չառզ Կլորի զբոսայգում բացվել Է «Եվրատեսիլի ավանը»: Կազմակերպիչները նշում են, որ դա ամենամեծ համանման համալիրն Է, որն ստեղծվել Է մրցույթի անցկացման ողջ ժամանակաշրջանում: 6 հեկտար տարածքում տեղավորվել Է պաշտոնական ֆան-գոտին: Այնտեղ գտնվում են ելույթների հեռարձակման համար նախատեսված չորս վիթխարի Էկրան, 100 մետր երկարությամբ բար եւ 85 գաստրոնոմիական վրան, որտեղ կառաջարկվեն զանազան կերակրատեսակներ:

«Եվրատեսիլ-2019»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում, եզրափակիչը՝ նույն վայրում մայիսի 18-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին