Կարևոր իրադարձություններ

Շրի Լանկայում արգելվել են սոցցանցերը

13 Մայիս, 2019 10:44
Շրի Լանկայում արգելվել են սոցցանցերը

Շրի Լանկայի կառավարությունն արգելափակել է սոցցանցերը, մասնավորապես Facebook-ն ու WhatsApp-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սոցցանցերի ժամանակավոր արգելափակման որոշումը կայացվել է երկրում ահաբեկչությունների շարքից հետո բռնության աճի պատճառով։

Վերջին դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ն, երբ Facebook –ում ծագած վեճից հետո անհայտ անձինք քարեր են նետել մզկիթների ու մահմեդականներին պատկանող խանութների ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին