Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

13 Մայիս, 2019 10:16
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

Մայիսի 12-ին, ժամը 12:54-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի 1-ին փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., ծնված 1991 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին