Կարևոր իրադարձություններ

Փարիզում բնապահպան ակտիվիստները 300 լիտր արհեստական արյուն են լցրել հրապարակում

12 Մայիս, 2019 22:23
Փարիզում բնապահպան ակտիվիստները 300 լիտր արհեստական արյուն են լցրել հրապարակում

Փարիզում բնապահպան ակտիվիստները, որոնք իշխանություններին կոչ են անում միջոցներ ձեռք առնել կենսաբազմազանության պահպանման համար, 300 լիտր արհեստական արյուն են լցրել Տրոկադերո հրապարակում:

 

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ակտիվիստներն իրենց հետ պաստառներ էին բերել՝ «Կանգնեցրեք վեցերորդ զանգվածային ոչնչացումը» կարգախոսով:

Մեկ այլ ֆրանսիական քաղաքում՝ Բորդոյում, ոստիկանությունը վեց ակտիվիստի է ձերբակալել, որոնք պայքար են մղում կլիմայական փոփոխությունների դեմ: Նրանց ձերբակալել են ֆոնդային բորսայի տարածքում պաստառներ տեղակայելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին