Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին կաթվածի մասին լուրերից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

12 Մայիս, 2019 22:07
Անջելինա Ջոլին կաթվածի մասին լուրերից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երկարատև դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Ինչպես նկատում է Gazeta.ru-ն, դերասանուհին մարդկանց մեջ է դուրս եկել ծանր հիվանդության մասին շրջանառվող լուրերի ֆոնին:

 

Աղբյուրի տվյալներով՝ Ջոլին գնումների է գնացել իր վեց երեխաներից երեքի հետ միասին: Ընդգծվում է, որ Ջոլին հաճախակի ժպտացել է գնումներ անելիս, այնուհետև երեխաների հետ ամենագնացով հեռացել է առևտրի կենտրոնից:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Ջոլիի առողջական վիճակը վատացել է, որ նա նիհարել է և որ Բելի կաթված (դեմքի նյարդի կաթված) է ստացել: Որոշ աղբյուրներ նշում էին նույնիսկ, որ Ջոլին կտակ է կազմել:

 

Լրահոս

Դիտել ավելին