Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը շարունակում է գտնվել Արցախում

12 Մայիս, 2019 21:26
Հեղինակ՝ Մերի Հարությունյան
Սերժ Սարգսյանը շարունակում է գտնվել Արցախում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Սերժ Սարգսյանի այցից: Նա նաև գրել է. 

«Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր մարտական ընկերների հետ Ասկերանի շրջանում այցելել է արցախյան հերոսամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին և Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում` Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար-հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանների անմահ հիշատակին»:

 

Լրահոս

Դիտել ավելին