Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարին և Մեգանն իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել մայրերի օրվա առթիվ

12 Մայիս, 2019 20:09
Արքայազն Հարին և Մեգանն իրենց որդու նոր լուսանկարն են հրապարակել մայրերի օրվա առթիվ

Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց նորածին որդու նոր լուսանկարը, որում պատկերված են փոքրիկ Արչիի ոտքերը: Ինչպես գրում է Daily Mail-ը, փոքրիկի գրավիչ լուսանկարը ծնողները հրապարակել են մայրերի օրվա առթիվ՝ որպես յուրատեսակ շնորհավորանք 37-ամյա Մեգան Մարքլին:

 

Աղբյուրը նկատում է, որ լուսանկարն արվել է անմոռուկների ֆոնին, որոնք արքայազն Հարիի մոր՝ արքայադուստր Դիանայի սիրած ծաղիկներն էին: Լուսանկարը հրապարկվելուց հետո 1.5 ժամում ավելի քան կես մլն դիտում է ունեցել:

 

Լրահոս

Դիտել ավելին