Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Նոր Մոսկվայում կայանված մեքենայի պայթյունը պատկերող տեսանյութը

12 Մայիս, 2019 19:38
Հրապարակվել է Նոր Մոսկվայում կայանված մեքենայի պայթյունը պատկերող տեսանյութը

Ռուսաստանի Դաշնության Նոր Մոսկվա շրջանում կայանված ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ ներկայացնելով միջադեպը պատկերող տեսանյութը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Վատուտինկի թաղամասում: Մեքենան բռնկվել է, որից կրակը տարածվել է մոտակայքում կայանված մի քանի այլ մեքենաների:

Ինչպես նշվում է, պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Տուժածների մասին տեղեկություն դեռ չի ստացվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին