Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի սրճարաններից մեկում ծեծկռտուքի և հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

12 Մայիս, 2019 18:46
Թուրքիայի սրճարաններից մեկում ծեծկռտուքի և հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել

Թուրքիայի Կոնիա քաղաքից դեպի հյուսիս գտնվող Սելչուկ շրջանի սրճաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սրճարանում 2 անձի միջև վիճաբանություն է սկսվել, ինչը շուտով ծեծկռտուքի է վերածվել: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է զենքը և սրճարանի ներսում անկանոն կրակ բացել:

Տուժածները տեղափոխվել են Սելչուկի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց: Դեպքի առթիվ կասկածյալները թաքնվել են, ոստիկանությունը փնտրում է նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին