Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխայի ու դիմել փախուստի

12 Մայիս, 2019 18:38
Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխայի ու դիմել փախուստի

Մայիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներ:

Պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին