Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանի ուղերձը՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

12 Մայիս, 2019 16:31
Արսեն Թորոսյանի ուղերձը՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Արսեն Թորոսյանի ուղերձը՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ.

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար է պատկերացնել բժիշկների գործունեությունն առանց բուժքույրերի, քանի որ այս փոխկապակցված աշխատանքն է փրկում կյանքեր։ Միաժամանակ, շատ կարևոր է բուժքույրությունը Հայաստանում որպես առանձին մասնագիտություն զարգացնելը, որի ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում։ Մնացեք միշտ ամուր և հիշեք՝ այս բարդ և դժվարին ոլորտն առանց Ձեզ լիարժեք չի լինի։ 

 

Լրահոս

Դիտել ավելին