Կարևոր իրադարձություններ

Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

12 Մայիս, 2019 13:45
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ 

Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Տեղումներ կգրանցվեն Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում և Սյունիքում։ Մայիսի 14-16-ը տեղումներ չեն գրանցվի։ Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևանում մայիսի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +26 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 11-13 աստիճանի սահմանում։ 


 

Լրահոս

Դիտել ավելին