Կարևոր իրադարձություններ

Արթիկում մեքենան ինքնընթաց շարժվել եւ ընկել է սելավատարը

12 Մայիս, 2019 10:04
Արթիկում մեքենան ինքնընթաց շարժվել եւ ընկել է սելավատարը

ԱԻՆ «911» ծառայությունը  մայիսի 12-ին՝ ժամը 00:39-ին, ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 15 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ինքնընթաց (մոտ 5 մետր) շարժվել և ընկել է սելավատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ- 2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ.Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

 

Լրահոս

Դիտել ավելին