Կարևոր իրադարձություններ

Մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է գտնվել կիսաքանդ շինության մեջ

11 Մայիս, 2019 21:16
Մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է գտնվել կիսաքանդ շինության մեջ

ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։

Արդյունքում մայիսի 4-ին բաժին եկավ Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ և ոստիկաններին հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ <<Կալաշնիկովի>> ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիսաքանդ շինության տարածքում։

Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, դրանք կամովին ոստիկանություն ներկայացրած տղամարդն էլ բաց է թողնվել։

 

Լրահոս

Դիտել ավելին