Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը. պատճառը մահվան ելքով վրաերթն է

11 Մայիս, 2019 20:05
Մյասնիկյան պողոտայի բնակիչները փակել են ճանապարհը. պատճառը մահվան ելքով վրաերթն է

Արդեն մեկ ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երեւանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, մահվան ելքով վրարերթ է տեղի ունեցել, ու վրաերթի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Բեռնատար «Գազել» մակնիշի 35 TС 743 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում այնուհետեւ՝ ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկել Renault մակնիշի 35 GL 428 համարանիշի ավտոմեքենան: Հետիոտնը, ով բնակվում է նշված փողոցում, տեղում մահացել է, ինչի համար էլ բնակիչները ստիպված փակել են ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի: Իսկ խոստումն այն է, որ նշված վայրում պետք է կառուցվի վերգետնյա անցում:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Կենտրոնական բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Բնակիչները հրաժարվում էին ճանապարհը բացել, սակայն ընդառաջելով բաժնի պետ Ա. Պապյանին, ճանապարհի մի հատված ժամանակավորապես բացեցին:

Դեպքի վայրում է նաեւ «Վարորդի ընկեր» հասրակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը, որը նշեց, որ ինքը մի քանի անգամ իրենց կազմակերպության անունից դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեզի Մյասնիկյան պողոտայում 3 հատ՝ այդ թվում նշված վայրում, վերգետնյա անցումներ կառուցեն, սակայն ապարդյուն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին